Օգտակար խորհուրդներ
7 միջոց օծանելիքի բուրմունքը երկար պահելու համար. tert.am
Եթե սիրելի օծանելիքի բույրը կայուն չէ, ապա դա չի նշանակում, որ այն անորակ է: Պարզապես հնարավոր է որ ճիշտ չեք օգտագործում: Ներկայացնում ենք 7 միջոց, որոնք կօգնեն երկարացնել օծանելիքի բույրը:
1. Քսեք բույրը լոգանքից անմիջապես հետո.
Լավ կլինի, որպեսզի հետևեք այն կանոնին, որ լոգանքից հետո կարելի է մարմնի վրա ցողել մի քանի կաթիլ օծանելիք, քանի որ այդ պահին, երբ մաշկը դեռ խոնավ է ու գոլորշիահարված, այն ավելի լավ կներծծի հոտն ու կպահի ավելի երկար, իսկ տնից դուրս գալուց առաջ կարող եք թարմացնել բույրը:
2. Խոնավեցրեք մաշկը.
Ամենակոպիտ սխալը համարվում է չոր մաշկի վրա բույրի տարածումը, որը, միանշանակ, չի կարող պահել օծանելիքի բույրը: Առահասարակ, աշխատեք օգտվել օծանելիքի բույրով մարմինը խոնավեցնող նրբաքսուքից: Խոնավեցման արդյունքում օծանելիքի բույրը մաշկի վրա 2-ից 3 անգամ ավելի երկար է պահպանվում:
3. Օգտագործեք վազելին.
Վազելինը կարողանում է պահպանել օծանելիքի բույրը մաշկի վրա: Ամբողջ գաղտնիքը թաքնված է վերջինիս ճարպային բաղադրության մեջ, որը թույլ չի տալիս օծանելիքին մաքրվել մաշկի վրայից: Կարելի է պարզապես մի փոքր վազելին քսել պարանոցի, ականջների հետևում ու նոր միայն ցողել օծանելիքը:
4. Մի տրորեք օծանելիքը.
Ամենատարածված սխալներից մեկն այն է, որ շատ կանայք ու աղջիկներ օծանելիքը ցողելուց հետո սկսում են մարմնի այդ հատվածը տրորել (տարածել): Սակայն իրականում այդ կերպ մենք նպաստում ենք նրան, որ բույրն ավելի արագ է մաքրվում մաշկի վրայից: Որպեսզի հնարավոր լինի ճիշտ տարածել օծանելիքը մաշկի վրա ու երկարացնել վերջինիս բույրի տևողությունը, անհրաժեշտ է այն մարմնի վրա ցողել 25-ից 30 սմ տարածությունից: Կատարեք մի քանի սեղմում ու թույլ տվեք բույրին ինքնուրույն ներծծվել:
5. Ընտրեք մարմնի հատվածները.
Օծանելիքն առավել լավ պահպանվում է մարմնի այն հատվածներում, որտեղ նրա ջերմությունն առավել բարձր է, հիմնականում արյունատար անոթների դասավորվածության պատճառով: Բույրն առավել լավ պահպանվում է դաստակների, ականջների հետևի մասում, կոկորդի արտաքին հատվածում, քունքերի, արմունկների հակառակ կողմի անկյուններում ու ծնկների հետևի մասում:
6. Մի մոռացեք մազերի մասին.
Կա տարածված կարծիք, որ մազերի վրա չի կարելի ցողել օծանելիք, քանի որ նրանում առկա սպիրտը կարող է վնասել մազարմատները, սակայն իրականում այդ միջոցից առաջացած վնասն աննշան է: Իրականում կարելի է մազերի վրա ցողել օծանելիք, իհարկե՛, քիչ քանակությամբ, քանի որ նրանք հիանալի կարողանում են բահել բույրը:
7. Ընտրեք առավել կայուն կոմպոզիցիաններ.
Բույրի կայունությունը կախված է ո՛չ միայն վերջինիս ճիշտ ցողումից, այլ նաև նրա բաղադրիչներից, քանի որ որոշ բաղադրիչներ, անգամ ամենաթանկ օծանելիքների դեպքում, շուտ մաքրվելու հատկություններ ունեն: Օրինակ ծաղկային, ծովային ու որոշ մրգային բույրեր: Առավել կայուն համարվում են մուշկե, փայտային ու շիպրային բույրերը:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
08.09.2016 